Սարկոզին`սենատորներին. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի հետ մեկտեղ Սահմանադրական խորհուրդ կգնա նաև Հոլոքոստը

Սարկոզին`սենատորներին. Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի հետ մեկտեղ  Սահմանադրական խորհուրդ կգնա նաև Հոլոքոստը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին իր դժգոհությունն է արտահայտել ֆրանսիացի սենատորների` Սահմանադրական խորհուրդ` Հաոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ, դիմելու կապակցությամբ: Ինչպես հայտնում է «Le Monde», հանդես գալով խորհրդարանական մեծամասնության առաջ` Սարկոզին հայտարարել է, որ այս նախաձեռնությունը «իրեն արջի ծառայություն է մատուցում»:

Ինչպես հայտնում է գործակալությունը, Ֆրանսիայի նախագահը նաև նախազգուշացրել է, որ եթե օրինագիծը չեղյալ համարվի, դրանից հետո հայտ է ներկայացվելու Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ:

Ֆրանսիացի պատգամավորները, նախատեսված 60-ի փոխարեն, հավաքել են 70 ստորագրություն և այսօր մտադիր են դիմելու Սահմանադրական խորհուրդ:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Օրինագծի քվեարկությանը մասնակցել է 213 սենատոր, օրինագիծն ընդունվել է 127 «կողմ» և 86 «դեմ» ձայներով: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում:

Թուրքիան սպառնում էր լիովին խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ օրինագծի ընդունման դեպքում: Ավելին` թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե այլևս երբեք Ֆրանսիա չի մեկնի, եթե օրինագիծն ընդունվի:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---