ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐ ՀՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՐՍԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զարգացման Հեյդար Ալիեւի կուրսի շարունակությունը այլընտրանք չունի: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, շաբաթ օրը հայտարարել է նախագահության թեկնածու, երկրի վարչապետ Իլհամ Ալիեւը: Նրա խոսքերով, «ցանկացած այլ ճանապարհ Ադրբեջանը կհասցնի անդունդի եզրին»: Ի.Ալիեւը ընդգծել է նաեւ, որ Բաքվում «դեռեւս չեն կորցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հույսը»: «Մենք հուսով ենք, որ բանակցային գործընթացը կտա իր արդյունքները»,-ասել է նա:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---