ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-17-ը կկայանա Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մառտինովի պաշտոնական այցը Հայաստան: Երեւանում Բելառուսի դեսպանատան հաղորդագրության համաձայն, Հայաստանի ղեկավարության հետ Ս.Մառտինովի բանակցությունների ընթացքում կքննարկվեն առեւտրա-տնտեսական համագործակցության հեռանկարները եւ երկկողմ հարաբերությունների այժմէական այլ հարցեր: Նշենք, որ ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին առեւտրի ծավալը երկու երկրների միջեւ կազմել է 5,8 մլն դոլար, 2002 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելանալով ավելի քան 2 անգամ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---