2012թ-ի հունվար ամսին Երևանում գրանցվել է մոտ 10 հազար ավտոխախտում

2012թ-ի հունվար ամսին Երևանում գրանցվել է մոտ 10 հազար ավտոխախտում

PanARMENIAN.Net - Երևանի 10 բանուկ խաչմերուկներում և 15 վայրերում տեղադրված տեսալուսանկարահանող և արագաչափ սարքերը հունվարի 16-ից մինչ այսօր արձանագրել են 10 հազարից ավելի խախտում: Այս մասին փետրվարի 2-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

«Մոտ ժամանակներում ևս 15 խաչմերուկներում կտեղադրվեն տեսալուսանկարահանող սարքեր և 50 վայրերում էլ` արագաչափեր: Առաջիկա 7 տարվա ընթացքում էլ նման սարքեր կտեղադրվեն նաև Հայաստանի մարզերում», նշեց Սարգսյանը: Ըստ նրա, խախտումներից գանձված գումարի 70 տոկոսը պատկանում է ներդնող` Security ընկերությանը, իսկ 30 տոկոսը` ճանապարհատրանսպորտային ոստիկանությանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---