ԿԱՍԵՑՎԵԼ ԵՆ ԱՐԱՐԱՏԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Կոնյակի խոշոր հայկական արտադրող` «Great Valley» (GV) ընկերությունը հասել է նրան, որ կասեցվել է իր մրցակից Արարատի կոնյակի գործարանի արտադրանքի առաքումը Ռուսաստան: Ինչպես «Վեդոմոստի» թերթին է հաղորդել «GV»-ի տնօրենների խորհուրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը, սեպտեմբերի վերջին «Արփի» «արարատյան» կոնյակի առաքումները Ռուսաստան կասցեվել են դատարանի որոշմամբ` «Great Valley»-ի հայցի հիման վրա: Նրա խոսքերով, «Արփի»-ի նոր շշերը տառացիորեն պատճենահանված են «GV»-ի հատուկ մշակած շշերից: «Ռուսիմպոռտ» առաքող ֆիրման, որը ներմուծում եւ տարածում է Արարատի կոնյակի գործարանի արտադրանքը ռուսական շուկայում, մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: Նշենք, որ մինչ այդ «Ռուսիմպոռտը» հանդիսանում էր «Great Vally»-ի գործընկերը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---