Ալեքսանդր Արզումանյանը բացառում է «Ազատ դեմոկրատների» միությունը ՀԱԿ-ի կամ ՀՅԴ հետ![]() 2 փետրվարի 2012 - 13:41 AMT PanARMENIAN.Net - «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը բացառել է իր կուսակցության միությունը ընդդիմադիր ՀԱԿ-ի կամ Դաշնակցության հետ: Ըստ նրա, Դաշնակցության առումով, նրանք ունեն արմատապես տարբերվող գաղափարական դիրքորոշումներ, ինչը և բացառում է միությունը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նա հեգնանքով նկատել է. «Նույն գետը երկու անգամ չես մտնի»: Ընդ որում, Արզումանյանն ընդգծել է, որ դա չի նշանակում, որ «Ազատ դեմոկրատները» ընտրությունների ժամանակ որևէ քաղաքական ուժի հետ չեն համագործակցելու` ընտրակեղծիքների և խախտումների դեմ պայքարելու համար: Նախորդ տարի ՀՀՇ-ի կողմնակիցները, որոնք դժգոհ էին ՀԱԿ-ի քաղաքական ուղղվածությունից և իշխանությունների հետ բանակցություններ սկսելուց, Խաչատուր Կոկոբելյանի գլխավորությամբ ստեղծեցին «Ազատ դեմոկրատներ» նոր կուսակցությունը: ՀՀՇ-ից նաև դուրս եկան Արարատ Զուրաբյանը և Կարապետ Ռուբինյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |