The Washington Times.Աշխարհն ավելի շատ պետք է մտահոգվի հայերին ուղղված Ադրբեջանի սպառնալիքներով![]() 2 փետրվարի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - The Washington Times-ում տպագրված հոդվածում Մակգիլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի աշխատակից Աբրահամ Նիզիբլյանը անդրադառնում է Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի միջև խնդիրներին: Նախ, հեղինակը տվյալներ է ներկայացնում Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղության վերաբերյալ, մասնավորապես, հիշեցնելով Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, ովքեր քննարկել են երկրների միջև համագործակցության սահմանները: «Հանդիպումը կայացել է Նախիջևանում, որտեղ ադրբեջանական զորքերը, ոչնչացնելով հին հայկական գերեզմանատները, փորձում էին ոչնչացնել այնտեղ հայ համայնքի գոյության վերջին ապացույցները»,-գրում է նա: Ինչպես ընդգծում է Նիզիբլյանը, միջազգային հանրությունը պետք է ավելի շատ «ուշադրություն դարձնի Ադրբեջանից եկող, հատկապես` Հայաստանի և Ղարաբաղի հասցեին հնչող սպառնալիքներին»: «Ղարաբաղցիները բազմաթիվ տարիների ընթացքում բարեհաջող գոյատևում են իրենց երկրում` ժողովրդավարական հիմքերի վրա, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը անգամ հրադադարի ստորագրումից հետո շարունակում է խախտել այն: Եթե Ադրբեջանը չի ուզում թիրախ դառնալ, պետք է հետևի Ղարաբաղի ժողովրդավարական զարգացման օրինակին»,-ամփոփում է Նիզիբլյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |