ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ-ԱԴՐԲԵՋԱՆ ԵՌԱՆԿՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԴԵՌԵՎՍ ՎԱՂԱԺԱՄ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Մենք չենք ցանկանում հակադրել Իսրայել-Ադրբեջան հարաբերությունները Իսրայել-Հայաստան հարաբերություններին: Այդ մասին «Regnum» գործակալությանն է հայտարարել Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը` մեկնաբանելով Բաքվի եւ Թել Ավիվի զգալի մերձեցումը: Ռ.Շուգարյանի խոսքերով, եթե տվյալ ձեւակերպման տակ կարելի է նշմարել Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունին, ապա այն դեռեւս չի ստացել շոշափելի ձեւեր: Ընդհանրապես, նշել է նա, 2001 թ. սեպտեմբերի 11-ից հետո ոչ աշխարհը, ոչ մեր տարածաշրջանը չի կարելի բաժանել եռանկյունիների եւ քառանկյունների: Իհարկե, կան հիմնահարցեր, որոնք ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջացնում Երեւանի համար, հատկապես, Իսրայել-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ, հայտարարել է փոխնախարարը: «Սակայն մենք քաղաքական երկխոսության մեջ ենք Իսրայելի հետ եւ հնարավորություն ունենք վերհանել ցավոտ հարցերը: Ինչ վերաբերում է Բաքու-Թել Ավիվ սերտ հարաբերություններին, ապա անհրաժեշտ է նշել, որ մեր հարաբերությունները Իսրայելի հետ իրենց առանձնահատկություններն ունեն: Այդ հարաբերությունները գտնվում են բոլորովին այլ հարթության վրա` հայեր-հրեաներ մակարդակում: Դրանք չեն սահմանափակվում զուտ միջպետական հարաբերություններով, հաշվի առնելով այն փաստը, որ երկու երկրներն էլ ունեն զգալի եւ ազդեցիկ սփյուռք, մասնավորապես, ԱՄՆ-ում», - հայտարարել է Ռուբեն Շուգարյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---