Իրանը հորդորում է Մերձավոր Արևելքի ժողովրդներին համախմբվել ի դեմս Արևմուտքի դավադրության

Իրանը հորդորում է Մերձավոր Արևելքի ժողովրդներին համախմբվել ի դեմս Արևմուտքի դավադրության

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական խորհրդի ժողովի (խորհրդարան) նախագահ Ալի Լարիջանին նշել է, որ Մերձավոր Արևելքի ժողովրդները պետք է զգոն լինեն՝ պայքարելու համար Արևմուտքի դավադրության դեմ, որի նպատակն է ճնշել նրանց դիմադրությունը: ԻՌՆԱ-ի տվյալներով, Լարիջանին «Իսլամական ջիհադ» պաղեստինյան շարժման գլխավոր քարտուղար Ռամադան Աբդուլլահի հետ հանդիպմանը ասել է, թե Համաշխարհային տերությունները ցանկանում են ճնշել դիամդրությունը, փոխելու համար բարեփոխումների ընթացքը իրենց շահից ելնելով:

Աբդուլլահն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թեհրանին Պաղեստինի գաղափարներին սատար լինելու համար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---