Երևանի Շարուրի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին ժամը 14.13-ին արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 14 շենքի 11-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջոկատը: Դեպքի մասին տեղյակ է պահվել "1-02" ծառայությունը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1948 թ. ծնված Հովհաննես Բարսեղյանի դին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---