Շահումյան գյուղում բացվել է գերարագ ինտերնետով համակարգչային կենտրոն![]() 2 փետրվարի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Orange Արմենիան իր համայնքային զարգացմանն ուղղված բարեգործական ծրագրերի շրջանակում Լոռու մարզի Շահումյան գյուղում բացվել է գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն՝ «Շեն» բարեգործական կազմակերության և համայնքի համատեղ ջանքերով: Այս մասին տեղեկացնում են Orange-ի մամլո ծառայությունից: 3600 բնակիչ ունեցող այս գյուղում բացված համակարգչային սրահը համալրված է 7 համակարգչով, տպիչ/սկաներով, վեբկամով, Orange-ի Flybox երթուղիչով և կահավորանքով: Սրահը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլև մասնակցել համակարգչային դասընթացների: Այս նախագծի համար Orange-ը տրամադրել է 2,348,000 դրամ: «Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, և դրանց կիրառումն ամենօրյա կյանքում ոչ միայն հեշտացնում է մարդկանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև, այլ նաև կարող է խթանել հասարակական, մշակութային, գիտական զարգացումը, ապահովել մարդկանց մշտական տեղեկացվածությունը», - նշել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան: Սա 9-րդ համակարգչային սրահն է, որ հիմնվել է Հայաստանի տարբեր մարզերում այս համագործակցության շրջանակներում: Սրահների օգտվողների ամսական այցելություններն անցնում են 2000-ը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |