Արցախի համալսարաններում կդասավանդվեն 6 նոր մասնագիտություններ 2 փետրվարի 2012 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության կառավարությունը հաստատել է պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի 2012-2013 ուսունմական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Artsakh.tv կայքը հայտնում է, որ ավելացել է 6 մասնագիտություն, ինչպես նաև փոփոխության է ենթարկվել քննությունների ցանկը։ Արցախի պետական համալսարանում ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությունների փոխարեն ընդունելությունը կատարվելու է տնտեսագիտության տեսություն մասնագիտությամբ։ «Դա մեծ կարևորություն ունի մեր զարգացող երկրի համար»,- անդրադառնալով նորամուծությանն՝ ասել է ԼՂՀ ԿԳՆ փոխնախարար Սլավա Ասրյանը։ Մասնագիտությունների շարքը համալրվել է նաև տեղեկատվական կառավարման համակարգեր մասնագիտությամբ։ Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ավելացել են դեղագործություն, դերասանական արվեստ մասնագիտությունները։ Որոշակի փոփոխություններ են կատարվել նաև ընդունելության քննությունների համակարգում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |