ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ «ԲՈՑԱՎԱՌՎՈՂ ՏԻԳՐԻՍ» ԳԻՐՔԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՄԵՆԱՀԱՐԳԻ ԳՐՔԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ

PanARMENIAN.Net - Պիտեր Բալաքյանի «Բոցավառվող Տիգրիս» գիրքը, որը պատմում է հայոց ցեղասպանությանը ԱՄՆ վերաբերմունքի մասին, մտել է «Նյու Յորք Թայմս»-ի կողմից հրապարկվող ամենալավ վաճառվող գրքերի ցուցակը: Եկող շաբաթվա վարկանիշում Բալաքյանի գիրքը զբաղեցնում է 4-րդ տեղը: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, առաջին անգամ է հայերի ցեղասպանության մասին գիրքը նշվում նման ձեւով: Նշենք, որ «USA Today» գործակալությունը նույնպես ընդգրկել է «Բոցավառվող Տիգրիս» գիրքը 50 ամենահարգի գրքերի ցուցակում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---