Anonymous-ի հերթական թիրախը Հունաստանի կառավարական կայքերն են![]() 3 փետրվարի 2012 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակման է ենթարկել Հունաստանի Արդարադատության նախարարության կայքը՝ այսպես ցույց տալով իր բողոքն ընդդեմ ACTA օրինագծի, որի տակ ստորագրել է Հունաստանի կառավարությունը։ Anonymous-ն այս քայլով զգուշացրել է իշխանություններին, որ շարունակելու է հարձակվել ավելի քան 300 լրատվական և կառավարական կայքերի վրա, եթե Հունաստանի կառավարությունը երկու շաբաթվա ընթացքում չվերանայի իր դիրքորոշումը, հայտնում է thenextweb.com-ը։ Այս պահին Հունաստանի Արդարադատության նախարարության կայքը գտնվում է վերականգնման փուլում։ Anonymous-ը կայքում իր թողած հաղորդագրության մեջ գրել է, որ տիրացել է Հունաստանի մի շարք լրատվական կայքերի ադմինիստրատորների գաղտնաբառերին։ Այս դեպքը սկսել է հետաքննել Հունաստանի ոստիկանությունը։ Վերջին 3 շաբաթների ընթացքում Anonymous հաքերային խմբավորումը կիբերհարձակումների է ենթարկել Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի կառավարական կայքերը։ Բոլոր այս հարձակումներով խմբավորումը պայքարում է SOPA/PIPA և ACTA օրինագծերի և Megaupload ֆայլերի փոխանակման կայքը փակելու դեմ։ Այս օրինագծերը ենթադրում են ինտերնետի վերահսկում իշխանությունների և հեղինակային իրավունքները կրողի կողմից։ Anonymous-ը հայտնի է 2011-ին կատարած մի շարք DDoS հարձակումներով խոշոր ընկերությունների և կառավարական կայքերին ուղղված՝ PayPal-ին, Visa-ին, MasterCard-ին, Sony-ի PlayStation ցանցին և այլն։ Իր հաղորդագրություններում Anonymous-ը մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների՝ ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |