ՌԴ նախագահի ընտրություններում ԱՊՀ-ից դիտորդների առաքելությունը սկսել է աշխատանքը

ՌԴ նախագահի ընտրություններում ԱՊՀ-ից դիտորդների առաքելությունը սկսել է աշխատանքը

PanARMENIAN.Net - ԱՊՀ-ից դիտորդների առաքելությունը, որի ներկայացուցչները մասամբ ժամանել են Ռուսաստան գալիք նախագահական ընտրությունների դիտարկման համար, ուրբաթ օրը ձեռնամուխ են եղել աշխատանքին, ՌԴ ԿԸՀ ղեկավար Վլադմիր Չուրովի հետ հանդիպման ժամանակ հաղորդել է ԱՊՀ գործադիր քարտուղար, գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու մարտի 4-ին: Թեկնածուներն են՝ Վլադիմիր Պուտինը «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից, Վլադիմիր Ժիրինովսկին Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից, Գենադի Զյուգանովը Կոմկուսից, Սերգեյ Միրոնովը և Միխայիլ Պրոխորովը:

«Արդեն հավաստագրվել են 18 երկարաժամկետ դիտորդներ, մենք ենթադրում ենք, որ կլինեն շուրջ 40 երկարաժամկետ դիտորդներ»,- ասել է Լեբեդևը: Նա հավելել է, որ ընտրություններից 2-3 օր առաջ Ռուսաստան կժամանանեն շուրջ 160 կարճաժամկետ դիտորդներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---