Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում մեծ հեռանկար կունենա 3 փետրվարի 2012 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Եթե եկեղեցին ավելի ճկուն արձագանքի, Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում մեծ հեռանկար կունենա, մամլո ասուլիսի ժամանակ նշեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. Համլետ Պետրոսյանը: Նրա խոսքով մարդիկ միշտ էլ սիրո կարիք ունեն, նրանք հետևում են նման տոներին և բնական է նշել ամբողջ աշխարհում Սուրբ Վալենտինի տոնի ժողովրդականությունը: Նրա խոսքով, այսօր մեր երկրում տեղի է ունենում տոնի հարությունը և արձագանքում է ժամանակակից պահանջները: Բանախոսը նաև նշեց, որ մեր սրբի տոնին բիզնեսը չի արձագանքում, մինչ դեռ Վալենտինի օրը խանութները ողողված են սրտեր պատկերող բազմապիսի ատրիբուտներով: Սուրբ Սարգսի մասին առաջին անգամ մեծ վկայություն է տալիս 5-րդ դարի 2-րդ կեսի պատմիչ Փավստոս Բուզանդը, իսկ Սուրբ Սարգսին նվիրված առաջին եկեղեցին 5-րդ դարի 70-ական թթ-ին կառուցված Տեկորի տաճարն է: Աշտարակի Կարմրավոր եկեղեցու պատին պատկերված է սուրբը, ով ձիու վրա նստած խոցում է վիշապին: Սարգսի պաշտամունքը մեծ ժողովրդականություն սկսեց վայելել հատկապես 12-րդ դարում, երբ Զաքարյան իշխանները պայքարում էին վրացական եկեղեցու դեմ: Վրաց եկեղեցին ամեն կերպ փորձում էր ապականել սրբի կերպարը: Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Սարգսի տոնը նշում է փետրվարի 4-ին, աղաբլիթ պետք է ուտել փետրվարի 3-ի գիշերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |