Գյումրիի «Երեխաների տուն» մանկատունը կվերանորոգվի գերմանահայերի միջոցներով![]() 3 փետրվարի 2012 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան հիմնանորոգումը «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է Հեռախոսամարաթոն 2011-ի շրջանակներում գերմանահայ համայնքի նվիրաբերած միջոցներով: Հիմնադրամից հայտնում են, որ մանկատան շենքը կառուցվել է 1924թ.-ին և մինչև 1972թ. գործել որպես գիշերօթիկ մանկապարտեզ: Ծրագրի շրջանակներում կբարեկարգվեն ննջարանները, մարմնամարզության դահլիճը, ճաշարանը, խոհանոցը, սանհանգույցները, կտեղադրվեն օդափոխության և հակահրդեհային համակարգեր: Տարածքն առավելագույնս կհամապատասխանեցվի հաստատության կարիքներին: Մանկատանը խնամք է ստանում մտավոր և ֆիզիկական շեղումներ ունեցող մինչև 6 տարեկան ավելի քան 120 երեխա: «Խնդիրներն օրեցօր ավելանում էին: Կոյուղագծերն ու ջրագծերը քայքայվել էին: Դրանց մաշվածության պատճառով սանհանգույցներն ավելի ու ավելի հաճախ էին անօգտագործելի դառնում, իսկ պատերը խոնավությունից քայքայվել էին: Շենքի օդափոխության համակարգը վաղուց արդեն չէր գործում, մի բան, որ անընդունելի է առողջական ամենատարբեր խնդիրներ ունեցող երեխաների համար»,- պատմել է մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանը: «Մեր ցանկությունն է, որ հայ մանուկները լինեն առողջ ու ապրեն լիարժեք կյանքով: Իսկ եթե կան երեխաներ, որոնք խնդիրներ ունեն, պետք է անենք հնարավորը, որ նրանց կյանքը լինի հնարավորինս լուսավոր ու իմաստալից»,- ասել է Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ատենապետ Ժիլբեր Մոմջյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |