3 փետրվարի 2012 - 15:13 AMT
Թուրքիայի անվտանգության ուժերը շարունակում են ոչնչացնել քրդերին

Թուրքիայի անվտանգության ուժերը ուրբաթ օրը Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) հինգ անդամների են ոչնչացրել, հաղորդում է Sabah թերթը: Օպերացիան իրականացվել է Քոզլուք գյուղում` Բաթման քաղաքի մոտ:

Թուրքիայի հակամարտությունը ՔԱԿ-ի հետ, որը պահանջում է անկախ քրդական պետության ստեղծում, տևում է արդեն 25 տարի և խլել է 40 հազար մարդու կյանք:

ՔԱԿ-ը Եվրամիության և ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն: