Թողարկվել է Skype ծրագրի նոր տարբերակը՝ Skype 5.8-ը Windows օպերացիոն համակարգերի համար։ Այս թարմացումը պարունակում է մի շարք փոփոխություններ՝ ներառյալ հնարավորություն կատարել տեսազանգեր HD որակով։ Այս մասին հայտնում է ընկերությունն իր պաշտոնական բլոգում։
Full HD տեսազանգեր կատարելու համար օգտագործողը պետք է ունենա համապատասխան վեբ-տեսախցիկ, ինչպես նաև բավարար արագությամբ ինտերնետ, առնվազն 2Մբ/վ։
Skype 5.8-ը պարունակում է Push to Talk ֆունկցիան, ունի ներկառուցված Microsoft-ի Bing որոնողական համակարգը և հնարավորություն կարդալ Facebook նորությունների հոսքը։
Skype 5.8-ի նորամուծություններից է նաև խմբակային զրույցի ժամանակ նկարներ և համակարգչի էկրանը միաժամանակ բոլորին (մինչև 10 զրուցակից) ցուցադրել-կիսելու հնարավորությունը։ Սակայն այս ֆունկցիան հասանելի է միայն վճարողվի՝ Skype Premium անդամներին։
Skype-ը 2011-ին գնեց Microsoft ընկերությունը։ Skype-ն ունի 65 միլիոն օգտագործող։ Եվ այս բոլոր օգտագործողները միասին վերցրած օրական 700 միլիոն րոպե Skype-ով զանգեր են կատարում, որից 300 միլիոնը՝ տեսազանգեր են, իսկ 30 միլիոնը՝ զանգեր են դեպի սովորական հեռախոսներ։ Skype-ի ծրագրերը հասանելի են iOS և Android, Mac OS և Linux օգտագործողների համար։