Վերլուծաբանները գնահատել են 2011թ. ղարաբաղյան գործընթացում ԵՄ մասնակցության աստիճանը![]() 3 փետրվարի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը հրապարակել է «Եվրամիության արտաքին քաղաքական ցուցանիշները» զեկույցը, որում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Վերլուծաբանները կարծում են, որ ԵՄ արտաքին քաղաքականությունը 2011-ին ձախողվել է միանգանից մի քանի ուղղություններում: Մասնավորապես, հիշատակվում են Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչպես նաև Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը: Վերլուծաբաններն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնահարցին, նշելով, որ անցած տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն աճել է, որի արդյունքում կարող է առաջանալ հակամարտության անսպասելի թեժացում: Նրանք նշում են, որ այս հակամարտության մեջ ԵՄ-ն ունի ազդեցության շուրջ լծակներ: ԵՄ-ն որպես կառույց ընդգրկված չէ գործընթացում, սակայն այնտեղ գտնվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան՝ հանդես գալով որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ: Զեկույցում նշվում է, որ անցած տարի ԵԱՀԿ ՄԽ-ն անցկացրել է մի քանի հանդիպումներ, բայց առանցքային դերը պատկանել է Ռուսաստանին: Սակայն ՌԴ նախագահի կողմից նախաձեռնված եռակողմ հանդիպումներն արդյունք չեն տվել: ԵՄ-ին չի հաջողվել անհրաժեշտ քննարկումներ կազմակերպել այս հարցի շուրջ առանցքային խաղացողների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Այսպիսով, «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» համաեվրոպական վերլուծական կենտրոնը ղարաբաղյան հակամարտության գործընթացում ԵՄ ներգրավվածությունը գնահատել է «C» մակարդակում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |