Մուամար Քադդաֆիի ամուսնական մատանին և արյունոտ վերնաշապիկը հանվել են վաճառքի

Մուամար Քադդաֆիի ամուսնական մատանին և արյունոտ վերնաշապիկը հանվել են վաճառքի

PanARMENIAN.Net - Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադդաֆիի ամուսնության մատանին և արյունոտ վերնաշապիկը, որն նրա հագին է եղել նրան սպանելու պահին, դրվել են վաճառքի: Այդ մասին փետրվարի 3-ին հաղորդել է բրիտանական The Daily Mail հրատարակությունը:

Քադդաֆիի իրերը հանրային վաճառքի են դրված ArabsToday.net արաբական կայքում: Մեկնարկային արժեքը՝ 2 մլն դոլար: Ընդ որում այդ իրերի տերը՝ Ահմեդ Վարֆալի անունով լիբիացին, ասում է, որ եթե նա որոշեր այդ իրերը վաճառել Եվրոպայում, դրանց համար ավելի շատ գումար կստանար:

Դատելով մեկնաբանություններից՝ շատ օգտագործողներ դատապարտում են անձնական օգուտի համար Քադդաֆիի իրերը վաճառելու գաղափարը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---