Բեդվինները Եգիպտոսում առևանգել են 2 ամերիկուհիների![]() 3 փետրվարի 2012 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Բեդվինները Եգիպտոսում առևանգել են 2 ամերիկուհի զբոսաշրջիկների: Որոշ տվյալնելով, հանցագործները առևանգել են նաև նրանց եգիպտացի գիդին: Նրանք մեկնում էին Շարմ էլ Շեյխ, երբ նրանց միկրոավտոբուսը կանգնեցրին զինված մարդիկ, առգրավեցին բոլոր արժեքավոր իրերը, հետո պատանդներին հափշտակելով թաքնվեցին սարերում: Նրանց երկու որոնողական խումբ է հետապնդում՝ ոստիկանությունից և բանակից: Ակնկալվում է, որ առևանգիչները փրկագին կպահանջեն, որպես դրդապատճառ նշվում է վրեժը իշխանությունների կողմից բեդվիններին ճնշելու համար: Բեդվինները համարում են, որ իրենց իրավունքները ոտնահարվում են: Հունվարին նրանք որպես բողոքի նշան պատանդ էին վերցրել 50 գերմանացի ու բրիտանացի զբոսաշրջիկների: Պատանդներին ազատ են արձակել մի քանի ժամ անց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |