Ավստրալիայի արևելյան հատվածը ջրհեղեղների պատճառով աղետի գոտի է հայտարարվել![]() 3 փետրվարի 2012 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի արևելյան հատվածը ջրհեղեղների պատճառով տարերային աղետի գոտի է հայտարարվել: Ավելի քան 11 հազար մարդ Քվինսլենդում և 7 հազարը Նոր Հարավային Ուելսում մեկուսացման մեջ են հայտնվել ջրհեղեղի պատճառով: Հազարավոր մարդիկ տարհանվել են, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով փրկարարական ծառայությունների աշխատակիցներին: Քվինսլենդի իշխանությունները զինվորականներին են դիմել օդից օգնության ապահովման համար: Տուժած տարածքների բնակիչներին տարհանում են ռազմական ուղղաթիռներով: Տեղական իշխանությունները նախազգուշացնում են ջրհեղեղների հետագա տարածման մասին, հաղորդում է Lenta.ru-ն: Ռոմա քաղաքում ջուրը սկսել է լցվել տարհանման կենտրոն, որտեղ 300 մարդ է հավաքված: Նրանց փրկության համար ուղղաթիռ է ուղարկվել, որը նրանց այլ կենտրոն է տեղափոխում: Գետի ջրի մակարդակը ռեկորդային է` 8,5 մետր, ինչը 40 սանտիմետրով ավելի է 2010թ. մարտի մակարդակից: Բացի այդ, ոստիկանությունը շարունակում է կնոջ որոնումները, որին հոսանքը տարել է մեքենայի հետ միասին, որում նա գտնվում էր: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |