3 փետրվարի 2012 - 17:00 AMT
Մարտի վերջում-ապրիլի սկզբին Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

2012թ. մարտի վերջում-ապրիլի սկզբին Երևան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի ԱԳ նախարար Էյմոն Գիլմորը Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում: PanARMENIAN.Net-ի թղթակցի այդ տեղեկությունը հաստատելու խնդրանքին ՀՀ ԱԳ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը պատասխանել է.«ԵԱՀԿ գործող նախագահի այցերը սովորաբար տարածաշրջանային են լինում»:

Ըստ PanARMENIAN.Net-ի տեղեկությունների, Երևանում Գիլմորը կքննարկի Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը, ինչպես նաև ինտեգրման խթանումը տարածաշրջանի երկրների միջև: Անդրադարձ կլինի նաև ղարաբաղյան կարգավորմանը: