ՈՒԵՖԱ-ի նախագահ Լեննարտ Յուհանսսոնը հայտնել է, որ ժամանակն է, որպեսզի ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատտերը լքի իր պաշտոնը:
«Անհնար է, որպեսզի մեկ մարդ շարունակ կայացնի համաշխարհային ֆուտբոլի և դրա ապագայի հետ կապված բոլոր որոշումները: Ժամանակն է ազատվելու Բլատտերից»,- ասել է Յուհանսսոնը, հաղորդում է sports.ru-ն:
Նրա խոսքով` Միշել Պլատինին շատ լավ կփոխարինի շվեյցարացուն. «Նա ազնիվ է և բաց նոր գաղափարների համար, որոշումները կայացնում է` հիմնվելով մեծամասնության վրա»: