ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԹՂԹԻՆ ՀԱՆՁՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ 8 հոկտեմբերի 2003 - 23:38 AMT PanARMENIAN.Net - Դեռւես վաղ է խոսել այն մասին, որ տարածաշրջան նախատեսվող այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կներկայացնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման փաստաթղթի տեսքով ձեւակերպված առաջարկներ: Այսօր այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Մենք դեռ քննարկելու եւ մանրամասնելու ենք այդ առաջարկները: Խոսքը գնում է ամենանախնական գաղափարների մասին, որոնք վերաբերվում են նույնիսկ ոչ թե կարգավորմանը, այլ խաղաղ գործընթացի վերսկսմանը», - ասել է ռուսաստանցի համանախագահը: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ կմնան 2001 թվականին Փարիզում եւ Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունները, Մերզլյակովն ասել է. «Մենք ելնում ենք այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել երկու երկրների նախագահների միջեւ: Այլ պայմանավորվածությունների մասին ես ոչինչ չգիտեմ: Մենք ելնում ենք այն կետից, որի վրա կանգ էին առել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գրեթե մեկ տարի առաջ կայացած իրենց վերջին հանդիպման ժամանակ»: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորագույն պայմանը ՀՀ սահմանադրության փոփոխությունն է «Քանի դեռ դա տեղի չի ունեցել, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի»,–ասել է նա Դատարանը վճռել է Ծառուկյանի աղջկանից և փեսայից բռնագանձել մոտ 1.3 մլրդ դրամ և գույք Գուլոյան ընտանիքից պետականացման է ենթակա մեկ բնակելի տուն և մեկ հողամաս Կոտայքի մարզում Բլինքենը հայտարարել է Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին Նա հավելել է, որ, իր կարծիքով, այժմ դա իսկապես հնարավոր է Արման Սահակյանը վերականգնել է պետությանը պատճառած 178 մլն դրամի վնասը Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է |