Սուրեն Մանուկյանը չի հավատում, որ Բաշար Ասադին կհաջողվի պահպանել իշխանությունը![]() 3 փետրվարի 2012 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Արաբագետ Սուրեն Մանուկյանը կասկածամտորեն է վերաբերվում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` ներքին հուզումները ճնշելու և իշխանությունը պահպանելու շանսերին: «Մենք, իհարկե, շատ ենք ուզում, որպեսզի Ասադը շարունակի կառավարել, բայց ուժերը չափազանց անհավասար են»,- հայտնել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքով` Ասադը կկարողանա փրկել իրադրությունը միայն մեկ պայմանով` եթե նրան հաջողվի դուրս մղել ընդդիմադիր ուժերին խոշոր քաղաքներից և ստիպել նրանց անցնել պարտիզանական պատերազմի: «Պարտիզանական պատերազմի դեպքում իշխանությունները միանշանակ մեծ առավելություն կունենան»,- ասել է Մանուկյանը` հավելելով, որ քաղաքացիական բնակչությունը նույնպես բացասաբար է վերաբերվում պարտիզաններին: Ընդ որում, արաբագետը նկատել է, որ Ասադին դա կհաջողվեր, եթե նա ժամանակ ունենար: «Ութ ամիս առաջ նա ուներ այդ ժամանակը... Հիմա նա պարզապես չունի այն»,- ընդգծել է նա: «Ես գտնում եմ, որ հարցի լուծումը մենք կտեսնենք մոտակա մեկ-երկու շաբաթվա ընթացքում»,- հավելել է Մանուկյանը` այս կապակցությամբ նշելով Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման և դրան հաջորդած գործողությունների կարևորությունը: Մանուկյանը նկատել է նաև, որ Արևմուտքի համար շատ կարևոր է սիրիական հարցը լուծել իրանական հիմնախնդրի համատեքստում` զրկելով Իրանին վերջին դաշնակիցներից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |