2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ «TRACECA» ԾՐԱԳՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Երեւանում իր աշխատանքը կսկսի «TRACECA» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի երրորդ ամենամյա խորհրդաժողովը, որի ժամանակ Հայաստանը կընտրվի 2004 թվականի նախագահող երկիր:Ինչպես «Արմինֆո» գործակալությանն են հաղորդել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում, խորհրդաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել ավելի քան 10 ծրագիր, հիմնականում, մի շարք նախագծերին տեխնիկական աջակցության վերաբերյալ: Խորհրդաժողովում կներկայացվի նաեւ Երեւան-Նախիջեւան-Բաքու երկաթուղային հաղորդակցության վերսկսման տեխնիկատնտեսական հիմնավորումը: Բացի դրանից, ակնկալվում է նաեւ երկաթուղային, նավահանգստային եւ ծովային ընկերությունների ղեկավարների խորհրդի ստեղծում, որի գործունեությունը կուղղորդվի նախագծին մասնակից երկրների տրանսպորտային համակարգերի ներդաշնակեցմանն ու տրանսպորտային ծախսերի կրճատմանը: Նշենք, որ Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի ստեղծմանն ուղղված «TRACECA» ծրագիրը միավորում է 13 երկիր:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---