ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՄՈՏԱԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՔԱՂՑԻ ՄԱՏՆՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ՆՎԱԶԻ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄՆ ԳՅՈՒՂԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ

PanARMENIAN.Net - Հարեւանների կողմից Հայաստանի շրջափակման պատճառով, հացահատիկն այժմ կազմում են հանրապետություն պարենամթերքի ներկրման ընդամենը 25 տոկոսը, ինչի հետեւանով նրա պակասը կազմում է տարեկան մոտ 187 հազար տոննա: Այդ մասին ասվում է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի հատուկ զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ մոտ ժամանակներս տնտեսական շրջափակման վերացում չի սպասվում, ինչի արդյունքում սովյալների թիվը Հայաստանում չի նվազի: ԱՄՆ մասնագետները առաջարկում են Հայաստանին հետեւյալ ելքը` վերանայել բնակչության սննդակարգը` հացահատիկից ստացվող արտադրանքը փոխարինելով այլ սննդամթերքով: Ամերիկյան կողմի կարծիքով, դա թույլ կտա կրճատել քաղցի մատնվածների թիվը մեկ երրորդով, հաղորդում է Կենտրոնական ասիական նորությունների գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---