ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

PanARMENIAN.Net - Միջազգային «համար 1» ահաբեկիչ Բեն Լադենի խորհրդական Աբու Այաթին սեպտեմբերին գաղտնի գործողության արդյունքում ձերբակալվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում եւ ներկայումս, ամենայն հավանականությամբ, գտնվում է Գուանտանամո կղզու ճամբարում: Նման լրատվություն է տարածել «Time» ամսագիրը` հենվելով «կովկասյան երկրներից մեկի անվտանգության ծառայության» տեղեկատվության վրա: Ըստ ամսագրի, պայթուցիկ սարքերի մասնագետ Աբու Այաթին որոշ ժամանակ գտնվել է նաեւ Վրաստանի Պանկիսի կիրճում: Առայժմ ադրբեջանական իշխանությունները դեռեւս չեն պարզաբանում կամ հաստատում այս տեղեկատվությունը: «Երկիր online»-ի վկայությամբ սա առաջին դեպքը չէ, երբ միջազգային տարբեր իրավապահ մարմինների կողմից որոնվող ահաբեկիչները հայտնաբերվում են Բաքվում: Այդպես, օրերս այնտեղ ձերբակալվել եւ արտաքսվել է հորդանանցի մի ահաբեկիչ: Ժամանակին նման ճակատագրի արժանացավ Եգիպտոսի Իսլամական ջիհադ կազմակերպության ռազմական գործողությունների պատասխանատու Սալամ Մաբրուկը, որի համակարգչում հայտնաբերվել էին տարբեր երկրներում Իսրայելի եւ ԱՄՆ-ի դեսպանների նկատմամբ ահաբեկչական գործողությունների ծրագրեր: Ըստ Բաքվի «Էխո» թերթի, Իսլամական ջիհադը իր սկզբնական կազմակերպությունն է ստեղծել նաեւ Ադրբեջանում, ոմն Իբրահիմ Էյդարուզի գլխավորությամբ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---