ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում կբացվի Հայկական համաշխարհային կազմակերպության (ՀՀԿ) հիմնադիր համագումարը` աշխարհի ավելի քան 80 երկրներից ժամանած հայտնի հասարակական եւ քաղաքական գործիչների մասնակցությամբ: Երկօրյա համաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով վաղը Մոսկվա կմեկնի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ակնկալվում է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը համագումարի բացմանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀԿ կազմկոմիտեի ղեկավար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, նորաստեղծ կազմակերպության ստեղծումը ուղղված կլինի ողջ հայության շահերի պաշտպանությանը: Նշենք, որ ՀՀԿ հիմնադիր համագումարի նախապատրաստման շրջանակներում Ա.Աբրահամյանը հանդիպել էր Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Արգենտինայի, Լիբանանի նախագահների հետ, ինչպես նաեւ ստացել էր Հայ Առաքելական եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների առաջնորդների օրհնությունը: Դեկտեմբերին նախատեսվում է նաեւ հանդիպում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի հետ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---