ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՆ ՎՌՆԴԵԼ ԵՆ ՔԼԻՎԼԵՆԴԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻՑ ՌՈՒՍ ԱՂՋԿԱՆ ՍԻՐԱՀԵՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի գործող նախագահ Հեյդար Ալիեւի թեկնածությունը նախագահական ընտրություններից որդու` վարչապետ Իլհամ Ալիեւի օգտին հանելու փաստը Ալիեւ-ավագի մահվան պաշտոնական հաստատում է հանդիսանում: Այդ մասին, «Ռեգնում» գործակալության հաղորդագրության համաձայն, գրում են Ադրբեջանի առաջատար ընդդիմադիր ԶԼՄ-ները: «Ենի Մուսավաթ» թերթը պնդում է, որ Հեյդար Ալիեւի ժողովրդին ուղղված կոչը գրված չի եղել իր կողմից եւ չի հաստատվել նոտարի կողմից: Միեւնույն ժամանակ ադրբեջանական մամուլում հրապարակվում է ԱՄՆ Քլիվլենդի հիվանդանոցում Հ.Ալիեւի բուժման փաստը հաստատող տեղեկատվություն: Այդպես, «Ազադլիգ» թերթը հավաստիացնում է, որ օրերս այդ հիվանդանոցից մեծ աղմուկով վռնդել են Հեյդար Ալիեւի թիկնապահներին, որոնք սիրահետում էին մի ռուս աղջկա, որն աշխատում էր հիվանդանոցին կից սրճարանում:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---