ԵԱՀԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՄԱԱՍԹՐԻԽՏՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի սկզբին Մաասթրիխտում կայանալիք ԵԱՀԿ անդամ-երկրների Արտգործնախարարների խորհրդի նիստի ընթացքում կքննարկվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին, Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում երկրի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Ընդ որում նա նշել է, որ ինքը որեւե պատրանքներ չունի Մաասթրիխտի համաժողովի արդյնուքների վերաբերյալ: Մեկնաբանելով հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում փոխադարձ փոխզիջումների հնարավորությունը` Ազիմովը նշել է, որ դա հնարավոր է միայն միջազգային իրավունքի շրջանակներում` ավելացնելով, որ փոխզիջման առարկա չի կարող լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Անդրադառնալով Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ ուղիղ բանակցությունների անցկացման հնարավորությանը` փոխարտգործնախարարը ասել է, որ Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի դուրս բերման դեպքում Բաքուն կարող է բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղում բնակվող իր քաղաքացիների հետ Ադրբեջանի կազմում վերջինիս հետագա կարգավիճակի շուրջ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---