ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՑՈՒՄ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՑ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում առկա նախընտրական իրավիճակն այնպիսին է, որ այդ հարցը արժանի է արտահերթ քննարկման Եվրախորհրդում: «Թուրան» գործակալությանը այդպիսի կարծիք է հայտնել հայտնի իրավապաշտպան, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի պատվիրակության անդամ Սերգեյ Կովալյովը: Դրա փոխարեն, նրա խոսքերով, ԵԽԽՎ-ն կայացնում է միանգամայն «ոչ տրամաբանական» որոշում` տվյալ հարցի քննարկումը նախագահական ընտրություններից հետո տեղափոխելու վերաբերյալ: Միանգամայն ակնհայտ է, գտնում է Ս.Կովալյովը, որ ԵԽ-ն եւ եվրոպական մյուս քաղաքական կազմակերպությունները «փոխզիջման» են գնում այնպիսի հարցերում, որտեղ պետք է կոշտություն դրսեւորել: «Մենք ականատես ենք լինում քաղաքական շահերի կամ քաղաքական նպատակահարմարության գերակայությանը, ինչը լուրջ նահանջ է Եվրախորհրդի հիմնարար սկզբունքներից», - ընդգծել է նա: Ընդհանուր առմամբ, իրավապաշտպանը լուրջ մտահոգույթուն է հայտնել Հարավային Կովկասի ապագայի համար, որտեղ տեղ են գտնում ժողովրդավարության լուրջ խախտումներ: Այդ ֆոնի վրա Եվրախորհուրդը պետք է պահանջկոտ լինի իր անդամների նկատմամբ, կարծում է Կովալյովը: Անդրադառնալով Ադրբեջանում առկա նախընտրական իրավիճակին` իրավապաշտպանն այն որակել է «վախեցնող»: «Եթե երկրում միապետություն է, այդ մասին պետք է հայտարարել պաշտոնապես: Բացի այդ, իրավական տեսանկյունից իրավիճակն այնտեղ միանգամայն անթույլատրելի է: Այսպես, եթե նախագահը գործունակ է, ապա ինչու՞ նա չի ղեկավարում երկիրը: Իսկ եթե նա անգործունակ է, ապա ինչու՞ իր լիազորությունները չի հանձնում մեկ ուրիշի: Փոխարենը նա իր որդուն նշանակում է վարչապետ, իսկ այնուհետեւ` իր իշխանության ժառանգորդ: Ժողովրդավարական երկրում նման բաներ տեղի չեն ունենում», - ամփոփել է Սերգեյ Կովալյովը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---