ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԴ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՅԺՄԵԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՐԿՐՈՒՄ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այժմեական չի համարում հանրապետությունում վստահության հանրաքվե անցկացնելու մասին օրենքում փոփոխություններ մտցնելը: Հիշեցնենք, որ տվյալ օրենքում փոփոխություններ առաջարկել էր մտցնել ՀՀ Սահմանադրական դատարանը 2003 թ. ապրիլի 16-ի իր որոշման մեջ` անցած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայցի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր Գագիկ Հարությունյանն նշել է, որ հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններ պետք է մտցվեն համապատասխան օրենսդրական նախաձեռնության առաջադրման եւ խորհրդարանում դրա քննարկման դեպքում: «Սակայն, իմ անձնական համոզմամբ դրա անհրաժեշտությունն արդեն կորցրել է իր հրատապությունը, քանի որ այսօր իրավիճակը երկրում փոքր-ինչ փոփոխվել է ապրիլի համեմատ եւ այդ ժամանակ առկա հասարակական դիմակայություն չի նկատվում»,- գտնում է ՀՀ ՍԴ ղեկավարը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---