Եվրոպական-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը նոր տեղեկություններ է տրամադրում Հայաստանում տեղի ժամանակով 15:19-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին: Նշվում է, որ երկրաշարժի հզորությունը եղել է ոչ թե 2.8, այլ 3.2 մագնիտուդ:
Էպիկենտրոնը գտնվել է Երևանից 15 կմ դեպի հարավ-արևմուտք, Մասիսից 4 կմ հյուսիս-արևմուտք, Դաշտավանից 1կմ արևելք: Կենտրոնից հայտնում են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է ոչ թե 8, այլ 5 կմ խորության վրա:
Դրան հաջորդել է ևս երկու երկրաշարժ Թուրքիայի արևելքում՝ 2.9 և 3 մագնիտուդ հզորությամբ: