Ռ. Հայրապետյան. Գավաթի խաղարկությունն անցկացնելով Գյումրիում` մեծ տոն կպարգևենք ֆուտբոլասերներին

Ռ. Հայրապետյան. Գավաթի խաղարկությունն անցկացնելով Գյումրիում` մեծ տոն կպարգևենք ֆուտբոլասերներին

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն, անդրադառնալով Հայաստանի Գավաթի խաղարկությունը Գյումրիում անցկացնելու փաստին, ասել է, որ այդ որոշումն աննախադեպ չէ:

«Ֆուտբոլի երկրպագուները հիշում են, որ 2008 թվականին էլ Գավաթի խաղարկության եզրափակիչն անցկացվել է Իջևանում: Ֆուտբոլի համաչափ զարգացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություններից է: Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումը, ֆուտբոլային մթնոլորտը նաեւ մարզեր տեղափոխելը ֆուտբոլի զարգացման ուղղություններից մեկն է: Այս մեխանիզմը վաղուց կիրառվում է եվրոպական երկրներում: Նույնիսկ ազգային հավաքականների հանդիպումներն են անցկացվում մայրաքաղաքներից դուրս: Գավաթի խաղարկությունն այս անգամ անցկացնելով Գյումրիում` մենք մեծ ֆուտբոլային տոն ենք պարգևելու երկրպագուներին»,- ասել է Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքին: ՀՖՖ նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Գյումրիում ֆուտբոլը զարգանա:

Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 29-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում: Նույն օրը կայանալու է նաև Գյումրիի «Քաղաքային» վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացումը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---