Թուրքիայում հերթական անգամ դատել են հրապարակախոս Սևան Նիշանյանին

Թուրքիայում հերթական անգամ դատել են հրապարակախոս Սևան Նիշանյանին

PanARMENIAN.Net - Թուրքիայում ապօրինի շինարարության իրականացման մեղադրանքով դատապարտվել է հայ մտավորականության ներկայացուցիչ, հրապարակախոս Սևան Նիշանյանը Ստամբուլից, հայտնում է NTV-ն:

Նիշանյանը դատապարտվել է 5 ամիս ազատազրկման Իզմիրի Սելջուկ գավառի Շիրինջ գյուղում շիրմաքար կառուցելու համար:

Սա առաջին դեպքը չէ, երբ Նիշանյանին զրկում են ազատությունից ապօրինի շինարարության համար: Դատարանի բոլոր որոշումները բողոքարկման փուլում են: Մի քանի տարի առաջ Շիրինջ գյուղում Նիշանյանը սեփական միջոցների հաշվին վերակառուցել էր 16 շինություն, որոնք հետո օգտագործվել են որպես հյուրանոց:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---