7 փետրվարի 2012 - 17:50 AMT
Բաշար Ասադ. Սիրիան չի ցանկանում բեռ լինել Ռուսաստանի համար

Ռուսաստանին և Սիրիային կապում են վաղեմի բարեկամական հարաբերություններ, բայց Դամասկոսը չի ցանկանում բեռ լինել իր ընկերների համար, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը երկուշաբթի օրը Դամասկոսում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Ինտերֆաքսը: