7 փետրվարի 2012 - 17:51 AMT
Belle թարմացումը հասանելի է Nokia-ի Symbian սմարթֆոնների համար

Nokia ընկերությունն իր պաշտոնական բլոգում հայտնում է, որ այսօրվանից Symbian օպերացիոն համակարգով աշխատող Nokia սմարթֆոններ ունեցողները կարող են թարմացնել իրենց ՕՀ-ն Symbian Belle տարեբարակով։

Symbian Belle-ն ունի նոր ինտերֆեյս, ավելի անձնականացված կարգավորումներ՝ մինչև 6 աշխատանքային սեղան։ Այն տալիս է HD որակի տեսաձայնագրման հնարավորություն վայրկյանում 30 կադր, արագընթաց ինտերնետ-բրաուզեր։ Symbian Belle-ն հագեցած է նաև Microsoft ծրագրերով, այնպիսին, ինչպիսիք են Lync-ը, OneNote-ը և այլն։

2011-ի փետրվարին Nokia-ն հայտնեց Microsoft-ի հետ իր համագործակցության մասին՝ դարձնելու Windows Phone օպերացիոն համակարգը հիմնականը Nokia սմարթֆոնների համար։ Սակայն ընկերությունը նշեց, որ շարունակելու է միաժամանակ թողարկել նաև իր սեփական Symbian համակարգով աշխատող սմարթֆոններ մինչև 2016թ։ Իսկ 2011-ի օգոստոսին Nokia-ն թողարկեց իր Symbian պլատֆորմի նոր տարբերակը՝ Belle-ն։