Ռուսաստանի հայերը կսատարեն Վլադիմիր Պուտինի թեկնածությանը![]() 7 փետրվարի 2012 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի ղեկավար Ստանիսլավ Գովորուխինի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Մեր մտքով անգամ չի անցնում քվեարկել մեկ այլ թեկնածուի օգտին: Պուտինը մեծ ուշադրությամբ և հարգանքով է վերաբերվում Հայաստանին ու այս երկրում ապրող ու աշխատող հայերին»,-հայտարարել է Ռուսաստանի հերոս Արթուր Չիլինգարովը: Ըստ նրա, «Ռուսաստանը կարող է հենվել ռուսաստանաբնակ հայերի վրա, մենք հասկանում ենք, որ երկրում պետք է լինի կայունություն ու զարգացում, որը կարող է ապահովել միայն Պուտինը»,-գրում են ռուսական ԶԼՄ-ները: Իր հերթին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշել է, որ Պուտինի ազգային քաղաքականությունը նպաստում է բազմազգ ռուսական պետության զարգացմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև գործարարներ, ՌՀՄ, երիտասարդության ներկայացուցիչներ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |