Մոսկվայում բերման են ենթարկել ԿԸՀ շենքի մոտ չարտոնված ակցիայի մասնակիցներին![]() 7 փետրվարի 2012 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Ոսիկանությունը երեքշաբթի երեկոյան Մոսկվայում ԿԸՀ շենքի մոտ չարտոնված ակցիա անցկացնելու փորձի համար բերման է ենթարկել 16 հոգու, ՌԻԱ Նովոստիին հաղորդել են մայրաքաղաքի ՆԳՆՊՎ մամլո ծառայությունից: «Բոլորը վարչական պատասխանատվության ենթարկվելու հարցի լուծման համար բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք»,- ասել է գործակալության զրուցակիցը: Հայտնի է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ չարտոնված ակցիան փորձում էին կազմակերպել «Դռուգայա Ռոսիայի» կողմնակիցները: Ինչպես ՌԻԱ Նովոստիին է հաղորդել այդ չգրանցված կուսակցության մամլո քարտուղար Ալեքսանդր Ավերինը, ակտիվիստները բողոքում էին իրենց կարծիքով ոչ լեգիտիմ խորհրդարանական և նախագահական ընտրությունների դեմ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |