Փարիզյան այգին կկոչեն Սոլժենիցինի պատվին![]() 7 փետրվարի 2012 - 21:12 AMT PanARMENIAN.Net - Փարիզի Պորտ Մայո հրապարակի այգին կվերանվանեն ռուս գրող Ալեքսանդր Սոլժենիցինի պատվին: Գաղափարի նախաձեռնողը «Նոր կենտրոն» կուսակցության պատգամավոր Ժերոմ Դյուբյուն է: Դեռևս 2008թ. նա համապատասխան հարցում էր ուղղել քաղաքապետարան: Դյուբյուն ընդունված որոշումը համարում է «XX դարի մեծ գրողի իսկական ճանաչում», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ալեքսանդր Սոլժենիցինը (1918 – 2008) ծնվել է Կիսլովոդսկում: Ռուս գրող, հրապարակախոս և բանաստեղծ Սոլժենիցինը 1970թ. Նոբելյան մրցանակի է արժանացել գրականության ոլորտում: Բացի գեղարվեստական ստեղծագործություններից, նա ամբողջ աշխարհում հայտնի է XIX-XXդդ. Ռուսաստանին նվիրված պատմահրապարակախոսական աշխատանքներով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |