Վրաստանի ԱԳՆ-ն դեմ է, որ երկիրը նշվի որպես «պլացդարմ ԱՄՆ ռազմական գործողությունների համար»

Վրաստանի ԱԳՆ-ն դեմ է, որ երկիրը նշվի որպես «պլացդարմ ԱՄՆ ռազմական գործողությունների համար»

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ առաջին փոխնախարար Նիկոլոզ Վաշակիձեն ճեպազրույցում կոչ է արել լրագրողներին ձեռնպահ մնալ «Վրաստանի տարածքի օգտագործում ԱՄՆ ռազմական գործողությունների համար» ձևակերպումից:

Մինչ այդ Վրաստանի ԱԽ քարտուղարի տեղակալ Բատու Կուտելիան ասել էր, որ եթե ՄԱԿ-ը բանաձև ընդունի Իրանի դեմ ռազմական գործողության վերաբերյալ, Վրաստանը որոշակի պարտավորություններ կստանձնի: «Սակայն, լավ կլինի, եթե հաջողվի խուսափել ճգնաժամից»,-ասել է նա:

Ավելի վաղ, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն ասել էր, որ Իրանի վրա հնարավոր հարձակման դեպքում Վրաստանի տարածքի օգտագործման մասին խոսակցություն չի եղել:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---