Ֆրանսիայի ԱԺ-ում սկանդալ է. ՆԳՆ ղեկավարին մեղադրում են նացիզմի մեջ

Ֆրանսիայի ԱԺ-ում սկանդալ է. ՆԳՆ ղեկավարին մեղադրում են նացիզմի մեջ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովում սկանդալ է ծագել: Իշխող կուսակցության անդամները լքել են նիստերի դահլիճն այն բանից հետո, երբ Մարտինիկից պատգամավոր Սերժ Լետչիմին համեմատել է ՆԳՆ ղեկավար Կլոդ Գեանի խոսքերը նացիստական գաղափարախոսության հետ: Անցած շաբաթ օրը Գեանը հայտարարել է, որ աջակողմյան մեծամասնության համար ոչ բոլոր քաղաքակրթություններն արժեն միմյանց: «Դուք, պարոն Գեան, նախապատվություն եք տալիս ուրվականներին, օրեցօր դուք մեզ տանում եք եվրոպական գաղափարախոսությանը, որը ծնել է համակենտրոնացման ճամբարները: Պարոն Գեան, նացիստական ռեժիմը, որը մտածում է ազգի մաքրության մասին, դա, ձեր կարծիքով, քաղաքակրթությո՞ւն է»:

Երեքշաբթի օրը Գեանը ֆրանսիացի մահմեդականների պահաջով ստիպված է եղել բացատրություն տալ: Նա պարզաբանել է, որ նկատի չի ունեցել կոնկրետ մշակույթ կամ մահմեդականներին, որոնք կիսում են հանրապետական արժեքները:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---