ԱՄՆ-ում քննարկվում է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ռազմական տարբերակը

ԱՄՆ-ում քննարկվում է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ռազմական տարբերակը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում քննարկվում է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ռազմական տարբերակը: Ինչպես հայտնել է CNN բլոգը, Պենտագոնում ստուգում են ռազմական միջամտության տարբերակները: Եվ դա չնայած ԱՄՆ վարչակազմի հավաստիացումներին առ այն, որ նա հուսով է կարգավորել իրավիճակը դիվանագիտական ու տնտեսականո միջոցներով:

Հաղորդագրության մեջ չի նշվում, թե հատկապես ով է նախաձեռնել ռազմական տարբերակի քննարկումը՝ Սպիտակ տունը թե Պենտագոնը: Սակայն, ասվում է, որ նման տարբերակների մշակումը Պենտագոնի բնականոն աշխատանքի մի մասն է կազմում:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---