Մարսելի քաղաքապետը հոռետեսորեն է տրամադրված Հայոց ցեղասպանության օրինագծի հարցում

PanARMENIAN.Net - Մարսելի քաղաքապետ Ժան-Քլոդ Գոդենը կասկած է հայտնել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առաջխաղացման վերաբերյալ: Այդ մասին քաղաքապետը հայտարարել է Եվրոպայի հայկական կազմակերպությունների ամենամյա համակարգող հավաքին ելույթ ունենալով:

Գոդենի խոսքով, եթե օրինագիծն ուղարկվել է Սահմանադրական խորհուրդ, դրա ընդունման հավանականությունը շատ փոքր է, գրում են թուրքական ԶԼՄ-ը: Գոդենը հավելել է, որ հնարավոր է` այս օրինագծի պատճառով Հոլոքոստի ժխտումը քրեականացնեղ օրինագիծը ևս չեղյալ համարվի:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին:

Որոշ ֆրանսիացի սենատորներ դիմել են Սահմանադրական խորհուրդ` օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչելու նպատակով: Սպավում է, որ խորհուրդը որոշում կկայացնի մինչև մարտի 1-ը:

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին խոստացել է շրջանառության մեջ դնել նոր օրինագիծ, եթե Սահմանադրական դատարանը Սենատի կողմից հունվարի 23-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագիծը ոչ սահմանադրական ճանաչի:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---