Հայկ Հարությունյանը վերընտրվել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում

Հայկ Հարությունյանը վերընտրվել է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում

PanARMENIAN.Net - Այսօր՝ փետրվարի 8-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում կայացել են ԳԱԱ-ի 2 գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ, տեղեկացնում են ԳԱԱ մամլո ծառայությունից։

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, 80-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ Արտակ Մկրտչյանը:

Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրենի պաշտոնում վերընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, 54 գիտական աշխատության հեղինակ Հայկ Հարությունյանը:

Արտակ Մկրտչյանը Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնը նա զբաղեցնում է 2006թ-ից: է: Նա Ամերիկյան քիմիական ընկերության, ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների կենտրոնների հետ Հայ-Ռուսական հանձնաժողովի անդամ է, ՌԴ Պրոխորովի անվան ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ: 2009թ-ին Արտակ Մկրտչյանն արժանացել է ՌԴ Յուրի Գագարինի անվան ոսկե մեդալի, ՌԴ Պրոխորովի անվան մրցանակի: Հայկ Հարությունյանը Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2004թ-ից: Միջազգային աստղագիտական միության, Եվրոպական աստղագիտական ընկերության անդամ է։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---