BlackBerry-ի օնլայն խանութում կա 60 000 ծրագիր

BlackBerry-ի օնլայն խանութում կա 60 000 ծրագիր

PanARMENIAN.Net - Research in Motion ընկերության նախագծողների փոխնախագահ Ալեք Սաունդերսը հայտնել է, որ BlackBerry-ի ծրագրերի օնլայն խանութը՝ App World-ը բջջային ծրագրերի 2-րդ շահութաբեր խանութն է Apple-ի App Store-ից հետո։ Այս մասին հաղորդում է Apple Insider-ը։ Այս փաստը Սաունդերսն ապացուցել է նրանով, որ RIM-ի ծրագրերի խանութում ավելի շատ են վճարովի ծրագրերը, ինչը չես ասի Google-ի Android Market-ի մասին, որտեղ ծրագրերի մեծամասնությունն անվճար է։

Նա նաև նշել է, որ BlackBerry App World-ի 60,000 ծրագրերի 13%-ից գրանցվել է ավելի քան 100 000 դոլարի եկամուտ։

Research in Motion-ի ղեկավարությունը (RIM) հայտնել է նաև, որ օնլայն խանութից օրական 6 միլիոն ծրագիր են ներբեռնում օգտագործողները՝ ամսական ընդհանուր հասցնելով 2 միլիարդի։

Apple-ի App Store-ը պարունակում է 550 000 ծրագիր, ինչն անհամեմատելի է BlackBerry App World-ի 60 000-ի հետ։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---