Թուրք նախարարը կարծում է, թե Սարկոզին նախանձում է Էրդողանին

Թուրք նախարարը կարծում է, թե Սարկոզին նախանձում է Էրդողանին

PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հանդես է եկել հայտարարությամբ. «Պատճառը, թե ինչու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին փորձում օգտագործել հայկական հարցը, նախանձն է, որը տածում է նա թուրք վարչապետ Էրդողանի հանդեպ»:

Չաղլայանն իր հայտարարության մեջ, որն արել է Բեռլինում, նշել է, թե Ֆրանսիայի Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, քանի որ Սարկոզին նախանձում է այն տնտեսական հաջողությանը, որին հասել է Էրդողանը ու փորձում է շեղել ուշադրությունը Ֆրանսիայի տնտեսական վիճակից»:

Չաղլայանը նաև կարևորել է երկքաղաքացիության հարցը, որի ընդունման դեպքում թուրքերը կկարողանան ուժեղ սփյուռք ստեղծել:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---